News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փետրվարի 2-ին, ժամը 22.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարի թաղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը Գլինկայի փողոցում ընկնելու հետեւանք է:

Ավելի քան պարզ էր, որ վնասվածքն ընկնելու հետեւանք չէր: Հարուցվեց քրեական գործ. տուժողի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:

Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ միջադեպը տեղի էր ունեցել Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնի դիմաց. ճանապարհը չզիջելու շուրջ վարորդների մեջ ծագած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ:

Ու քանի որ տուժած երիտասարդը շարունակում էր պնդել իր անիրական վարկածը` որոշակիորեն բարդանում էր դանակահարողի ինքնությունը պարզելը:

Էրեբունու քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գործընկերների հետ, հետեւողական աշխատանքի արդյունքում պարզեցին, որ տուժողին դանակահարել էր Սարի թաղի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ:

Փետրվարի 15-ին Բագրատունյաց-Չեխովի փողոցների խաչմերուկից 29-ամյա սարիթաղցին բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, ձերբակալվեց, ապա նաեւ տվեց խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ