News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ի վճռով Ադրբեջանի իշխանությունը տասնյակ հազար եվրո կվճարի ապօրինի ձերբակալված ընդդիմադիրներին:

Turan-ի հաղորդմամբ՝ դատարանը բավարարել է NİDA շարժման ակտիվիստներ Մամեդ Ազիզովի եւ Շահին Նովրուզլուի բողոքները, որոնք ձերբակալվել էին 2013 թվականի մարտին զանգվածային անկարգություններ պատրաստելու մեղադրանքով:

Ստրասբուրգի դատարանը վճռել է Ազիզովին փոխհատուցում վճարել բարոյական վնասի համար 20 հազար եվրո եւ եւս 1500 եվրո դատական ծախսերի համար:

Նովրուզլուին եւս փոխհատուցում կվճարվի 20 հազար եվրոյի չափով բարոյական վնասի համար եւ եւս 2000 եվրո դատական ծախսերի համար:

Ազիզովը եւ Նովրուզլուն դատապարտվել էին 7,5 եւ 6 տարվա ազատազրկման, համապատասխանաբար:

ՄԻԵԴ-ը հրապարակել է նաեւ «Ընդդեմ Ադրբեջանի Ֆաթմա Գանիեւի եւ այլոց» գործով որոշումը: Այդ գործում դատարանը ճանաչել է 18 հայտատուների սեփականության իրավունքի խախտումը, որոնք բողոքարկել էին իրենցից Բաքվի Սաբունչինի շրջանում հողատարածքների առգրավումը:

Նրանցից յուրաքանչյուրը կստանա 10 հազարական եվրո որպես փոխհատուցում բարոյական վնասի համար:

ՄԻԵԴ-ը նաեւ վճռել է 5350 եվրոյի չափով փոխհատուցում վճարել Իլգար Ֆեյզովին առանց դատարանի որոշման նրան օրենքով նախատեսվածից երկար կալանքի տակ պահելու համար: Այդ գործում դատարանը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումը՝ ազատության եւ անձի անձեռնմխելիության իրավունքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ