News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախի Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները մի քանի օր առաջ քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ժամկետային զինծառայողի մայր Ջ․ Կիրակոսյանը, ում որդին նույնպես այդ տարածքում հերթապահություն է իրականացնում։

«Մեր հերոս տղաներին նայեք՝ ինչպես են պահում, ինչպես կարելի է մեր տղաների նկատմամբ այսպես վարվել։ Անմարդկային պայմաններ են։ Ուժեղ քամի եղել, երեխաների վրանները պոկվել են։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում»,- պատմեց զինծառայողի մայրը։

Մոր խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը որեւէ քայլեր չի ձեռնարկում՝ զինծառայողներին բարվոք պայմաններ ապահովելու համար. «Մեր հերոս տղաները, որոնք հրաշքով փրկվել են՝ ողջ-ողջ սպանում են»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանի հետ, որն ասաց՝ արդեն վրանները տեղադրվել են, ամեն ինչ կարգավորվել է. «Մեր գյուղը ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա է, այդ պատճառով էլ համեմատաբար այլ տարածքների՝ ավելի ցուրտ է։ Օրինակ՝ այսօր ջերմաստիճանը տաք է։ Վրաններն արդեն դասավորված են, զինծառայողներն էլ իրենց հերթափոխն իրականացնում են։ Գյուղում սառնամանիք չի, շատ ձյուն չի եկել։ Շատ վտանգավոր բան չի եղել, որ վրանները պոկվեր»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ