News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղաքային բնակավայրերում ապրող մկներն ավելի խելացի են, քան գյուղական բնակավայրերում ապրող կրծողները: Փորձագետները կարծում են, որ փողոցային մկների մոտ խնդիրները լուծելու ունակությունները բարելավվել են, քանի որ քաղաքներում համակեցությունը մարդկանց հետ նրանց ավելի խելացի է դարձրել, հաղորդում է Nat-geo-ն:

Պոստդամի համալսարանի եւ Մաքս Պլանկի անվան Էվոլյուցիոն կենսաբանության ինստիտուտի հետազոտողները 14 մուկ են բռնելԲեռլինի փողոցներում եւ եւս 17-ի` գյուղերից:

Աշխատության հեղինակները մի քանի խնդիր են դրել կրծողների առջեւ: Դրանցից մեկի ժամանակ մկները ստիպված էին սնունդ հայթայթել Lego կոնստրուկտորից պատրաստված տան մեջ, սակայն մինչ այդ նրանք պետք է հասկանային` ինչպես մտնել այնտեղ: Երկրորդ փորձի ժամանակ մկները ստիպված էին բացել պլաստիկ տուփի մետաղական կափարիչը եւ ստանալ պարգեւը:

Գիտնականները նշել են, որ քաղաքային մկներն ավելի խելացի էին եւ ավելի լավ էին ցուցադրում խոչընդոտները հաղթահարելու ունակությունները, իսկ գյուղերի կրծողներն ավելի վճռական էին եւ ավելի համառ:

Հետազոտողները ենթադրում են, որ քաղաքային պայմաններում մկներն ավելի շատ այլընտրանքներ ունեն եւ կարիք չունեն կանգ առնել սնունդ հայթհայթելու համար շատ բարդ խնդիրների վրա: Մինչդեռ քաղաքից դուրս ապրող մկների համար սնվելու հնարավորությունները սահմանափակ են, ուստի կարեւոր է առավելագույնս օգտվել դրանցից յուրաքանչյուրից, եթե այդպիսի հնարավորություն է առաջանում:

Ըստ գիտնականների` ամենալավ արդյունքները ցույց են տվել հենց քաղաքային մկները, որոնք 77 տոկոս դեպքերում լուծել են առաջադրված խնդիրները`  գյուղական կրծողների 52 տոկոսի դիմաց: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ քաղաքային միջավայրում կյանքը կրծողների առջեւ ավելի բարդ եւ բազմազան խնդիրներ է դնում, որոնց լուծումն աստիճանաբար մտնում է այդ կրծողների զինանոցի մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ