News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հավանություն է տվել նրան, որ մենք բացենք հատուկ բաժին, որը կազմված կլինի երեք գիտական աշխատողներից, որոնք կզբաղվեն Ադրբեջանում, Արցախում եւ Նախիջեւանում հայերի ցեղասպանության հարցերով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա նշել է, որ այդ մասին խոսում եւ գրում են, սակայն բոլորը հրապարակման մակարդակում: Վաղուց պետք է անցնել գիտական ոլորտի մակարդակին, միջազգային հանրությանը ներկայացնել առկա փաստերը:

Թանգարանի տնօրենը պարզաբանել է, որ շուտով կհայտարարվի մրցույթ եւ ապագա մրցակիցների համար պարտադիր պայման կդառնա անգլերենի փայլուն իմացությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ ադրբեջաներենի իմացությունը:

«Ըստ ամենայնի՝ բաժինը կազմված կլինի միջազգային իրավունքի, պատմության եւ արեւելագիտության մասնագետներից: Հետագայում հաստիքակազմը կարող է ընդլայնվել: Աշխատակիցները կֆինանսավորվեն թանգարանի բյուջեից: Մենք ցանկանում ենք, որ անցկացվեն ակտիվ հետազոտություններ: Պետք է հասկանալ՝ ինչպես են մեկնաբանվել վայրագությունները, ինչպես են դրանք ընկալվել: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրկին ակտիվորեն առաջ է մղում այսպես կոչված «ալբանական տեսությունը»: Դա կարելի է դիտարկել՝ որպես մշակութային ցեղասպանության տեսակներից մեկը: Աշխատանքները պետք է կատարվեն անգլերեն, հրապարակվեն հեղինակավոր պարբերականներում եւ հասանելի լինեն օտարերկրացիների համար»,-հավելել է Մարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ