News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամեն տարի անցկացնում ենք առնվազն երկու ժամանակավոր ցուցահանդես: Այս տարի դրանցից մեկը նվիրված կլինի առանձին ընտանիքների պատմությանը, որոնք դարձել են Հայոց ցեղասպանության զոհեր կամ վերապրել են այդ ողբերգությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա պարզաբանել է, որ սովորաբար ցուցահանդեսները լինում են ընդհանուր բնույթի, իսկ այս անգամ որոշում է կայացվել անդրադառնալ տվյալ թեմային՝ ներակայացնելով ընտանիքների ճակատագրերը:

Մարությանը մանրամասնել է, որ երկրորդ ժամանակավոր ցուցահանդեսը կկայանա աշնանը:

«Օսմանյան կայսրությունում եւ Արեւելյան Հայաստանում գործել են բազմաթիվ կրթական հաստատություններ: Մեզ մոտ պահպանվել են ավարտական ատեստատներ այդ հաստատություններից: Ցուցահանդեսը կունենա կրթական ուղղվածություն»,-հավելել է թանգարանի տնօրենը:

Նա նշել է, որ վերջերս կայացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերի շնորհանդեսը, հրատարակվել է 4 գիրք, այս տարի կհրատարակվի եւս 3-4 գիրք:

«Հուշերը կարեւոր սկզբնաղբյուր են Հայոց ցեղասպանության մասին: Դրանք Ցեղասպանության մասին հասարակ մարդկանց վկայությունն են եւ ապտակ թուրքական հերքմանը: Մարդիկ պատմում են իրենց անձնական ապրումների մասին»,-եզրակացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ