News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ եւ աշխտավարձի հարցն է, եւ զինակոչիկների հարցն է: Ես խնդրել եմ, որ Սեյրան Օհանյանը կներկայացնի այն տեսլականը, որ ունենք բանակի նկատմամբ:

Մեզ արագորեն պետք է վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Դա ոչ միայն ՌԴ-ն է, այլեւ Իրանը, Չինաստանը եւ ցանկացած ուժ, որը պայքարում է Թուրքիայի ագրեսիայի դեմ: Ուշ թե շուտ, մենք հաղթելուց հետո, նորմալ պետություն կառուցելուց հետո մենք հարաբերություններ կունենանք բոլոր հարաբերությունների հետ, բայց ոչ այսօրվա ստրկական պայմաններով, այլ մեր թելադրած պայմաններով: Դրա համար, հիմա այն պետությունները, որոնք պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ, իրենք մեր բնական դաշնակիցներն են»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

«Իրենք մեզ փորձելու են ստրկացնել: Այն 750 մլն-ը որ պարտքով տվել են Հայաստանին, դրա մեջ էլ կա ստրկացում: Նախատեսված էր 2,5 մլրդ: Պարտքեր տալով մեզ դնելու են ստրկական վիճակում: Անելիք շատ կա, բոլոր անելիքները հնարավոր են, միայն հավատացեք ձեր ուժերին: Մի մտածեք, որ ուրիշներն են որոշում մեր ճակատագիրը: Մենք ենք որոշում՝ հաշվի նստելով ուրիշների հետ»,-հայտարարեց նա:

Հատկանշական է, որ Վազգեն Մանուկյանի ելույթը ընթացքում մի քանի անգամ հավաքված ժողովուրդը վանկարկում էր՝ «Ծառուկյան, Ծառուկյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ