News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երկուշաբթի օրվանից ընդդիմությունն Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը (ֆոտոռեպորտաժ

«Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, այսպիսի գործողություններով և համառ ծրագրավորած պայքարով մենք հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի յուրովի կարող է իր դժգոհությունն արտահայտել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսօր ժողովուրդը փաստեց, որ գործող իշխանությունն անելիք չունի և րոպե առաջ պետք է հեռանա։

«Այս եղանակային պայմաններում մեր ժողովուրդը եկավ և խորը ապտակ հասցրեց այս թուրքահպատակ խմբակին։ Մեր ժողովուրդը փաստեց, որ ինքը պայքարող և հաղթող է և երբեք չի կարող համակերպվել այս վիճակի հետ։ Մեր երկրում ցանկացած ցնցման և իրավիճակի համար պատասխանատուն վարչապետի աթոռին կառչած անձն է։ Մենք իրեն հնարավորություն տվել էինք անցնում հեռանալու, պետք է հեռանար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ