News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը դիմել է սոցիալական ցանցեր ստեղծող ընկերություններին, ներառյալ Facebook-ին, Twitter-ին եւ Alphabet-ի դուստր ձեռնարկություն Google-ին, խնդրելով հետեւել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությանը եւ նրանց օգնությունը ստանալու համար, որպեսզի կանխի դրա տարածումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով ի սկզբանե փորձում էր զսպել համավարակը, ամերիկացիների պատվաստումը դարձրել է իր գերխնդիրներից մեկը եւ այդ քայլն անվանել է «ռազմական ժամանակների ջանք»: Բայց պատվաստումներից հասարակության վախի դեմ պայքարը վարչակազմի համար դարձել է հիմնական խոչընդոտ:

Համավարակի մեկնարկից հետո հաճախակիացել են օրենսդիրների կողմից ընկերություններին ուղղված կոչերը, որպեսզի վերջիններս կանխեն իրենց հարթակներում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածումը:

Այս խնդիրը մեղմելու համար ընկերությունների հետ Սպիտակ տան ուղղակի փոխգործակցության մասին չի հաղորդվում։ Բայդենի աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը նախապես հայտարարել էր, որ վարչակազմը կփորձի այդ հարցի շուրջ աշխատել Սիլիկոնային հովտի հետ:

Բայդենի վարչակազմը հատկապես ցանկանում է այնպես անել, որ նման նյութը «ավանդույթ չդառնա այսպիսի հարթակներում եւ չվերածվի ավելի լայն շարժման», ասել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ