News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել խոշոր աղետի ռեժիմի սահմանմանը Տեխասում, որը ցրտահարության պատճառով տուժել է էլեկտրաէներգիայի անջատումներից եւ ջրի անբավարարությունից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը:

Տեխասի միլիոնավոր բնակիչներ, որոնք երկրում նավթի եւ գազի խոշորագույն արտադրողն են, տուժել են էլեկտրաէներգիայի խափանումներից, իսկ Տեխասի բնակիչների գրեթե կեսը ուրբաթ օրը ստիպված է եղել համակերպվել ջրամատակարարման խափանումների հետ:

Բուռն փոթորկի պատճառով մոտ 20 մարդ է զոհվել:

Ռեժիմը դաշնային ֆինանսավորումը, այդ թվում՝ ժամանակավոր բնակարանների եւ տների վերանորոգմանն աջակցելը եւ ցածր տոկոսադրույքներով վարկերը, հասանելի է դարձնում ամբողջ նահանգի մասնավոր անձանց համար:

Բայդենը դիտարկում է նաեւ ուղեւորությունը Տեխաս՝ մեկ ամիս առաջ իր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին նոր ճգնաժամին դաշնային կառավարության արձագանքը ուսումնասիրելու համար: Սպիտակ տունը սերտորեն համագործակցում է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի հետ՝ հանրապետական, ով ի սկզբանե չէր ճանաչում Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Նահանգի բոլոր էլեկտրակայանների աշխատանքը վերականգնվել է, չնայած ուրբաթ առավոտյան ավելի քան 195 000 տուն մնացել է հոսանքազրկված, եւ Տեխասի 254 վարչական շրջաններից 160-ի բնակիչների մոտ, ըստ Տեխասի շրջակա միջավայրի որակի հանձնաժողովի, ջրամատակարարման խափանումներ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ