News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որը կվերահսկեր Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմանի օրակարգի նշանակալի հարցերը: Այդ մասին իր Telegam-ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որը կվերահսկեր Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմանի օրակարգի նշանակալի հարցերը: Իր շրջապատից խելացի եւ կրթված ինչ-որ մեկը շշնջացել էր Կապիտուլյանտին, որ այդպիսի հանձնաժողով է գործել ռուս-ամերիկյան օրակարգով («Չեռնոմիրդին-Գոր»): Հանձնաժողովը, որը պետք է հաղթահարեր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Սառը պատերազմի դժվարություններն ու ժառանգությունը, այդ ժամանակ գլխավորում էր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի վարչապետը: Այդպիսի հանձնաժողովի կարեւորությունն այնքան բարձր էր, որ Օբամայի եւ Պուտինի օրոք, օրինակ, այն ղեկավարել է Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը: Այսինքն՝ հանձնաժողովի ղեկավարների մակարդակն արտացոլում էր այդ ինստիտուտի նշանակալիությունը երկու կողմերի համար:

Եւ ահա Նիկոլը կարծես հասել էր նպատակին. Պուտինը համաձայնվել էր ստեղծել այդպիսի հանձնաժողով՝ նշելով, որ ռուսական կողմից հանձնաժողովը կղեկավարի Դմիտրի Մեդվեդեւը: Մեդվեդեւը՝ Ռուսաստանի նախկին նախագահ եւ վարչապաետը, ներկայում ՌԴ ԱԽ փոխնախագահը (որտեղ նա Պուտինի տեղակալն է), եւ նրա դերն այդ համատեքստում ընդգծում է հայ-ռուսական հարաբերություններում Ռուսաստանի մոտեցման կարեւորությունը: Ակնկալվում էր, որ եւ հայկական կողմից հանձնաժողովը կղեկավարի Մեդվեդեւին հավասարազոր անձը: Սակայն այդ հարցի շուրջ Նիկոլի պատասխանն, ըստ ամենայնի, մտահոգել է Պուտինին: Նիկոլն անվանել էր Սուրեն Պապիկյանի անունը եւ դա չափազանց հատկանշական է:

Նիկոլին թվում է, որ նրա բոլոր խամաճիկներից Պապիկյանն ամենաադեկվատ եւ ուժեղ բանակցորդն է: Հնարավոր է՝ Փաշինյանի թիմում դա հենց այդպես է, եւ Սուրեն Պապիկյանն իր մութ անցյալով, ներկայով, եւ, կարեւորն, ապագայով, իր՝ դանակահարության համար դատվածությամբ եւ ամեն ինչում Նիկոլին հաճոյանալու պատրաստակամությամբ իսկապես անփոխարինելի կադր է: Սակայն ո՞վ է Պապիկյանը, եթե նրան դիտարկենք միջպետական հարաբերությունների մասշտաբում:

Պարզ չէ՝ ի՞նչին է ցանկանում Նիկոլը հասնել իր այդ որոշմամբ: Թե նա միտումնավոր է հասցնում հերթական հարվածը ռուս-հայկական հարաբերություններին, թե հերթական անգամ կորցրել է իրականության զգացումն ու որոշել հավասարեցնել իր սիրելի թիմակցին Մեդվեդեւի հետ:

Պետք չէ լինել փորձառու դիվանագետ հասկանալու համար, որ հայ-ռուսական հանձնաժողովը կամ կվերանա՝ դեռ չծնված, կամ ռուսական կողմից դրա աշխատանքը կհամակարգի Մեդվեդեւի ռեֆերենտը կամ օգնականը:

Ռազմատենչ ապուշություն. դա այն է, ինչին մենք սովորել ենք: Սակայն պետք է լինել կատարյալ ապուշ երկու անգամ նույն սխալը գործելու համար: Ավաղ, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը հայկական կողմից հերթական անգամ տնօրինում են ռազմատենչ դեգեներատները»,-գրել է Միքայել Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել