News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան մտադիր է հաջորդ տասնամյակում 20 մլրդ դոլար ներդնել սեփական զենքի եւ ռազմական համակարգերի արտադրության մեջ:

Երկիրը ցանկանում է 2030 թվականին իր ռազմական բյուջեի նվազագույնը կեսը ծախսել տեղական մակարդակում: «Հաջորդ տասնամյակում մենք ավելի քան 10 մլրդ դոլար ենք ներդնելու Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության ոլորտում եւ նույնքան գումար՝ հետազոտությունների ու մշակումների մեջ»,- ասել է ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության (GAMI) ղեկավար Ահմեդ բին Աբդել Ազիզ Ալ Օհալին:

Նրա խոսքով՝ թագավորությունը նախատեսում է մեծացնել ռազմական հետազոտությունների եւ մշակումների ծախսերը՝ 2030 թվականին 0,2 տոկոսից հասցնելով շուրջ 4 տոկոսի:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) զենքի որոշ տեսակների վաճառքի ժամանակավոր սառեցման մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է Թրամփի ժամանակաշրջանի զենքի վերջին համաձայնագրերի կատարումը, ներառյալ Սաուդյան Արաբիային ռազմամթերքի եւ ԱՄԷ-ին F-35 կործանիչների վաճառքը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ակտիվիստների քննադատությանն էր բախվել, երբ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի հուլիսից սեպտեմբեր ժամանակահատվածում հավանություն էր տվել Սաուդյան Արաբիային 1,9 միլիարդ դոլարի զենքի վաճառքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ