News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրավիճակը շարունակում է ծանր մնալ, որոշակի գործընթացներ են տեղի ունենում: Կարծում եմ, որ մենք պարբերաբար պետք է միմյանց զեկուցենք կատարված աշխատանքի եւ ապագայի ծրագրերի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 23-ին տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովի նիստին, դիմելով պատգամավորներին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Նախարարի խոսքով` այս աշխատանքը պետք է համատեղել, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն իր գերատեսչությունում բարձր է գնահատվում: «Սա, ընդհանուր առմամբ, կարեւոր գործիք է դիվանագիտության համար»,- շեշտեց Այվազյանը:

Ապա նա հայտարարեց, որ Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո սկսվեց տարածաշրջանային մակարդակով ուժերի վերադասավորում տեղի ունենալ, ինչպես նաեւ` հիմնական գործող դերակատարների ազդեցության փոփոխություն: Այս գործընթացը, ըստ նախարարի, դեռ ամբողջությամբ թափանցիկ չի դարձել: «Դեռ վաղ է որեւէ գնահատական տալ առկա իրողություններին եւ մարտահրավերներին, որոնք դեռ թափանցիկության հասնելու փուլում են: Այնուամենայնիվ, արդեն հնարավոր է արձանագրել, որ հրադադարի ռեժիմի ապահովման, անվտանգության, տարածաշրջանում հումանիտար բաղադրիչին վերաբերող առկա խնդիրների լուծման տեսանկյունից հիմնական դերն իր վրա է վերցրել Ռուսաստանը: Ակնհայտ կերպով աճել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,- ասաց Այվազյանը:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրեց արտգործնախարարը, հայ ժողովրդի լիարժեք անվտանգությունը եղել եւ մնում է իր ղեկավարած գերատեսչության արտաքին քաղաքականության հիմնաքարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ