Երեւանում փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Մայր Հայաստան հուշարձանի մոտ տեղի ունեցավ Անմար կրակի մոտ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնելու արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ տոնը խորհրդային ծագում ունի. փետրվարի 23-ը 1918 թվականին Վլադիմիր Լենինի կողմից Բանվորագյուղացիական կարմիր բանակի ստեղծման օրն է: Հայաստանում այն ոչ պաշտոնապես նշվում է ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած միջին եւ ավագ սերնդի մարդկանց կողմից: