News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք կցանկանայինք, որ ռազմագերիների վերադարձման գործընթացն ավելի արագ ընթանար եւ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ ռազմագերիների վերադարձի աշխատանքը դժվարին է, բայց մշտապես կատարվում է, այդ թվում՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Նա հիշեցրեց, որ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նոր խմբերի վերադարձի մասին: «Այս պահին ես տեղեկություններ չունեմ ռազմագերիների նոր խմբերի վերադարձի մասին»,- միեւնույն ժամանակ նշեց Կոպիրկինը:

Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ այն փաստը մեկնաբանելու խնդրանքին, որ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով ռազմագերիների փոխանակման անհրաժեշտության մասին Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները չեն արժանանում Բաքվի արձագանքին, եւ ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետը, ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը նշեց. «Ես այդ աշխատանքի մասնակից չեմ: Ուստի դժվարանում եմ որեւէ մանրամասն մեկնաբանություն կատարել, բայց ես մի բան գիտեմ՝ այս ուղղությամբ աշխատանք տարվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ