News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանը հետ քայլ արեց Եվրատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ժողովրդավարական ուղու վրա` ձերբակալելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Վրաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ դեսպանատունը խիստ անհանգստացած է այսօր առավոտյան կառավարութան` գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձերբակալման որոշման կապակցությամբ: Մենք ցավում ենք, որ զսպվածության եւ երկխոսության կոչերն ԱՄՆ-ի եւ այլ միջազգային գործընկերների կողմից անտեսվեցին: Մենք մտահոգված ենք իշխանությունների` պառակտում առաջացնող հռետորաբանության կապակցությամբ: Վրաստանը հետ քայլ արեց եվրատլանտյան ընտանիքին անդամակցող երկրների ժողովրդավարական ուղու վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Մելիային ձերբակալեցին երեքշաբթի առավոտյան: Նա փետրվարի 16-ից գտնվում էր Թբիլիսիում` կուսակցության գրասենյակում: Օպերացիան իրականացվեց Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, որը փետրվարի 17-ին որոշում էր կայացրել կալանքի տակ վերադարձնել քաղաքական գործչին` 2019-ի հունիսին կայացած հանրահավաքին անկարգությունների գործով 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գրավը չվճարելու համար: Ընդդիմությունը կատարվածը քաղաքական հետապնդում, բռնապետության հաստատում է անվանել եւ կոչ է արել աջակիցներին ցույցերի դուրս գալ:

Մելիային ձերբակալելու դատարանի որոշումը քաղաքական ճգնաժամ է առաջացրել երկրում. փետրվարի 18-ին գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այդ օրը ոստիկանությունն առաջին անգամ եկավ  Մելիային ձերբակալելու, ով փետրվարի 16-ից գտնվում էր կուսակցության գրասենյակում, սակայն «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները նրանց շենք չէին չթողեցին:

2020 թվականի դեկտեմբերին «Միացյալ ազգային շարժումը» գլխավորած Մելիայի դեմ քրեական գործը հարուցվել էր 2019-ի հունիսին: Նա մեղադրվում է 2019-ի հունիսի 20-ին եւ 21-ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման եւ մասնակցության մեջ, որոնք ավարտվեցին խորհրդարանի շենք ներխուժման փորձով: 2019-ի հունիսին դատարանը նրան ազատ արձակեց գրավի դիմաց եւ հրամայեց էլեկտրոնային ապարանջան կրել, սակայն 2020-ի նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի ժամանակ նա դեմոնստրատիվ կերպով հանեց եւ դեն նետեց ապարանջանը: Դրանից հետո դատախազությունը գրավի չափը մեծացնելու միջնորդությամբ դիմեց դատարան, որը Մելիան հրաժարվեց վճարել` պնդելով քաղաքական հետապնդման մասին: Եթե ​​քաղաքական գործիչը մեղավոր ճանաչվի, նրան մինչեւ վեց տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ