News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պետք է համախմբվենք Ամուլսարի փրկության շուրջ և անկախ նրանից, թե որ բնակավայրից ենք, երևում է Ամուլսարը մեր պատուհանից, թե ոչ և ունենք ծանոթ կամ բարեկամ Ջերմուկից, թե ոչ, պիտի գիտակցենք մի բան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան, Ամուլսարի ակտիվիստներից Շիրակ Բունիաթյանը:

«Ջրականում, Վարանդայում և Արցախի շատ այլ վայրերում զոհված տղերքի մեծ մասը այդ տարածքներում երբևիցէ չէին եղել և կյանքում առաջին անգամ լինելով այդ վայրերում, նրանք կյանքը չխնայեցին ։

Նրանց պատուհաններից այդ բնակավայրերը չէր երևում և նրանց մեծ մասը այդ կողմերում ոչ ծանոթ ուներ, ոչ բարեկամ և ոչ էլ ընկեր։

Մարդիկ այնտեղ էին գիտակցումով, որ դա հայրենիք է և իրենց տան դարպասը։

Հիմա հերթը Ամուլսարինն է։

Խաղասեղանին դրված է մեր փոքրիկ երկրի ջրային պաշարները, մեր Սևանա լճի գոյությունը, Առողջարանային չքնաղ Ջերմուկի ճակատագիրը և ի վերջո հազարավոր մեր հայրենակիցների անվտանգ ապրելու իրավունքը։

Պետք է համախմբվենք Ամուլսարի փրկության շուրջ և անկախ նրանից, թե որ բնակավայրից ենք, երևում է Ամուլսարը մեր պատուհանից, թե ոչ և ունենք ծանոթ կամ բարեկամ Ջերմուկից, թե ոչ, պիտի գիտակցենք մի բան։

Ամուլսարը հայրենիք է և սա պայքար չի կառավարության և բնապահպանների միջև։

Այստեղ որոշվում է Հայաստանի հետագա ընթացքն ու ճակատագիրը։

Այստեղ պայքար է ժողովրդավարության և բռնապետության միջև։

Ուղղակի հիշեք, հերոս տղերքն ընկան հողի համար, որտեղ նրանց մեծ մասը երբևիցե չէր էլ եղել, բայց նրանք ընկան գիտակցումով, որ դա հայրենիք է։

Տղերքի զոհվելն իմաստ կունենա միայն այն դեպքում, երբ մենք մի կողմ թողնելով դժվարությունները, շարունակենք ապրել մեր հողի վրա։

Ապրել ու արարել, պահել ու շենացնել։

Իսկ ապրելու համար կենսատարածք է պետք, որը ցավոք շատ սահմանափակ է։

Ամուլսարը Հայաստանի ջրերի սիրտն է և այն պիտի անաղարտ մնա։

Այս կառավարությունն էլ կանցնի կգնա, բայց վեհ Ամուլսարը կանգուն կմնա...»:

Նշենք, որ այսօր տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ շատ մեծ է հավանականությունը, որ Ամուլսարը  կշահագործվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ