News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմության ձերբակալված առաջնորդ Նիկա Մելիային, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Ինչպես Վրաստանի շատ այլ բարեկամներ, մենք եւս մտահոգված ենք տեղի ունեցող երեւույթներով»,- ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Յան Քելլին:

«Կառավարությունն անցել է սահմանը, ինչը բացարձակապես անընդունելի է եւ այն մասին չէ, թե ով ում կողմից է: Մենք պետք է համոզվենք, որ կառավարությունը ընտրություն է կատարում բռնության եւ ժողովրդավարության միջեւ»,- պարզաբանել է Քելլին:

Դիվանագետը կարծում է, որ «Վրացական երազանքը» դեռ ժամանակ ունի քաղաքական ճգնաժամը փակուղի չմտցնելու համար, իսկ ելքը Նիկա Մելիայի ազատ արձակումը կլիներ:

«Արեւմուտքը որոշակի լծակներ ունի, հատկապես` Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ում Վրաստանը գործընկեր, ժողովրդավարության եւ բազմակարծության մոդել է համարվում, սակայն խնդիրն այն է, որ վերջին իրադարձությունները ժխտում են այդ արժեքները: Ես կասեի, որ «Վրացական երազանքի» համար դեռ շատ ուշ չէ դեէսկալացիա իրականացնել` ազատ արձակել պարոն Մելիային եւ կոչ անել ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ես ներկայումս կառավարությունում չեմ աշխատում, սակայն սերտ կապեր ունեմ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ: Մենք կհետեւենք, թե ինչ քայլեր կձեռնարկի Վրաստանի կառավարությունը, եւ այդ քայլերը պետք է ուղղված լինեն երկխոսությանը, ինչը Նիկա Մելիայի անհապաղ ազատ արձակում է ենթադրում»,- ասել է Քելլին:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի կառավարության անդամների նկատմամբ, Քելլին ասել է, որ իշխող թիմը պետք է Արեւմուտքին ցույց տա, թե որքանով լուրջ է մոտենում անդամակցությունը եվրաատլանտյան տարածքում, քանի որ «միակուսակցական կառավարումն անհամատեղելի է դրա հետ»:

«Եթե իշխանությունները գնան առճակատման ճանապարհով, ապա մենք կփորձենք անել այնպես, որպեսզի նրանք ստիպված լինեն որոշակի գին վճարել այդ որոշման համար»,- հաստատել է Յան Քելլին: Նրա խոսքով` Բայդենի վարչակազմը կարող է որոշում կայացնել պատժամիջոցների օգտագործման վերաբերյալ Վրաստանում իրադարձությունների ամփոփումից հետո:

Քելլին դիմել է նաեւ Վրաստանում գտնվող մարդկանց, ովքեր մասնակցում են փողոցային ցույցերին: «Իմ ուղերձը հետեւյալն է. եղեք ուժեղ. եթե կարող եք պաշտպանել այն արժեքները, որոնք այդքան կարեւոր են Արեւմուտքի համար, ապա կունենաք Արեւմուտքի աջակցությունը: Ես ցավով եմ լսում, երբ ասում են, որ բողոքի ցույցերն իրենց ձայնը կառավարությանը հասցնելու միակ միջոցն են: Դա շատ վտանգավոր իրավիճակ է»,- ասել է Յան Քելլին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ