News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանում նոր սերնդի ցանցի (Next Generation Network) կառուցումը սկսվել է Դավթաշենից, և առաջիկա ամիսներին 10 Գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի մայրաքաղաքի այս վարչական շրջանի բոլոր բնակարաններում:

«Արդեն 100 տարուց ավել է, որ մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում կապի ոլորտում: Այսօր նոր թռիչք ենք իրագործում հաջորդ հարյուրամյակի համար և ստեղծում նոր ցանց օպտիկամանրաթելային հենքի վրա, որը աշխարհում լավագույններից մեկն է լինելու: Ներկայիս ցանցերում հիմնական մատակարար ուղին բաժանվում է բազմաթիվ սպառողների միջև, իսկ մեր նոր ցանցում յուրաքանչյուր բաժանորդ ստանալու է առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի: Ծառայությունները ստանալու են բոլորովին նոր որակ և այս ցանցի հնարավորությունները, կարծես թե, անսահմանափակ են», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նոր սերնդի ցանցը Երևանի տարածքում կառուցվում է բացառապես ստորգետնյա ճանապարհով, ինչի շնորհիվ ապահովվելու է կապի ծառայությունների ամենաբարձր հուսալիությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքի փողոցների էսթետիկ տեսքը: NGN ցանցի զգալի առավելություններից կարելի է նշել այն, որ յուրաքանչյուր բաժանորդի ընձեռնվում է հնարավորություն ունենալու առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի՝ իր բնակարանից միչև ընկերության տվյալների կենտրոն (data center), որը առանց տվյալների կորուստների բաժանորդին կապում է միջազգային ինտերնետի մայրուղիներին:

«Նոր ցանցում կիրառվող, ոլորտի  առաջատար արտադրողների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումները, և ցանցի ընձեռած արագությունը մեր բաժանորդների ինտերնետից օգտվելու փորձառությունը կբարձրացնեն բոլորովին նոր մակարդակի: Նոր ենթակառուցվածքը կտա ոչ միայն ինտերնետ ցանցին բարձրարագ համակցման, այլ նաև ցանցի ներսում մեծածավալ ինֆորմացիայի տեղափոխման հնարավորություն։ Այն կծառայի ինչպես մեր, այնպես էլ այլ օպերատորների կարիքներին։ Ցանցը ծառայելու է նաև որպես հենքային ցանց մեր ներկայիս և ապագայի նոր սերնդի բջջային ցանցի համար, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նաև շարժական ինտերնետի և բջջային հեռախոսակապի որակը», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Դավթաշեն վարչական շրջանում նոր ցանցի կառուցման աշխատանքներում ներգրավված են «Տելեկոմ Արմենիա» ընկերության ավելի քան 120 աշխատակից: Ենթակառուցվածքը կառուցելու ընթացքում անցկացվելու է մոտ 100 կմ հիմնական մագիստրալ մալուխ և 400 կմ ավել օպտիկամանրաթելային ներշենքային գծեր, որոնց միջոցով ցանցին միանալու հնարավորություն կստանան տասնյակ հազարավոր բաժանորդներ: Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ