News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման գործընթացում Հայաստանը պետք է նժարին դնի վտանգներն ու հնարավորությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:

Նա նշեց, որ կարեւոր է հասկանալ, թե որ երկրին է վերաբերում տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կետը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար հեռանկար չկա, որ մոտ ապագայում հնարավոր է Ադրբեջան եւ Թուրքիա բեռնափոխադրումը: «Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն շրջափակված էլ չէր, քանի որ 1993 թվականից Նախիջեւանը Ադրբեջանի հետ կապված է Իրանով: Եթե խոսքը վերաբերում է դեպի Նախիջեւան երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, ապա ինչու նրանք ավերեցին այդ նույն երկաթուղին»,- հավելեց Քոչինյանը:

Եթե խոսքը Թուրքիայի մասին է, ապա նա, ինչպես նկատեց նախկին նախարարը, ինքն է փակել Հայաստանի սահմանը: Ավելին՝ այսօր չկա դա անելու պատճառը: Ապա ինչո՞ւ չի բացում սահմանները: «Թուրքիան երկար տարիներ ձգտում է վերահսկել երկաթուղին, որն անցնում է Արաքսի երկայնքով, եւ գրավել Բաքուն: Վերջին ղարաբաղյան պատերազմին նրա մասնակցությունն ուղղված էր հենց գետի երկայնքով տրանսպորտային ցանցի վրա գերակայություն հաստատելուն: Այս ամենն արվում է Հայաստանը մեկուսացնելու համար: Ի սկզբանե նույնպիսի նպատակ էր հետապնդում Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու կառուցումը, որը տնտեսական տեսանկյունից Անկարային ձեռնտու չէ: Ամեն ինչ չէ կապված հարցի միայն տեխնիկական կողմի հետ, առաջին հերթին կարեւոր է անվտանգության խնդիրը, որը որոշակի գին կունենա»,- հավելեց Հենրիկ Քոչինյանը:

Փորձագետը շեշտեց, որ Հայաստանը նախ պետք է կարգի բերի իր ճանապարհային ենթակառուցվածքը, ընդլայնի դրա հնարավորությունները, որ պատրաստ լինի խոշոր փոխադրումներին, քանի որ անբարեկարգ ճանապարհները դժվարություններ կառաջացնեն: «Նման միջոցառումներն անհրաժեշտ են նաեւ անվտանգության տեսակետից: Սա, օրինակ, վերաբերում է Կապան-Տաթեւ ճանապարհի վերանորոգմանը՝ որպես Սյունիքի մարզի 20 կիլոմետրանոց ճանապարհին այլընտրանք, որի վերաբերյալ արտահայտվում են բազմաթիվ մտահոգություններ: Ի պատիվ նախորդ իշխանությունների՝ կառուցվել է Կապան-Մեղրի երկրորդ ճանապարհը, որը անվտանգության տեսակետից ավելի բարձրորակ է: Տրանսպորտային ցանցը պետք է զարգացնել անկախ այն հանգամանքին՝ պատերզմ կա, թե ոչ»,- պարզաբանեց նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է Աբխազիայից երկաթուղու ապաշրջափակման մասին հայտարարությանը, դա, նրա կարծիքով, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է. նույնպիսի պատրաստակամություն է անհրաժեշտ Վրաստանից, որը մտահոգված է Ադրբեջանի ակտիվացմամբ, քանի որ Թբիլիսին կարող է կորցնել իր տարանցման մի մասը: 

Քոչինյանի կարծիքով՝ Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ի վերջո, տեղի կունենա` հաշվի առնելով Արեւմուտքի կողմից պատժամիջոցների ճնշումը, ինչպես նաեւ այն փաստը, որ Միությունն ինքը շահագրգռված է ընդլայնմամբ: «Սա կառաջացնի Թեհրանի լրացուցիչ հետաքրքրությունը Հայաստանի հետ կապերն ընդլայնելու հարցում: Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է աշխատել եւ հավասարակշռել տարածաշրջանում խաղացողների շահերը»,- եզրափակեց նա:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության կետի համաձայն՝ նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիները: Սակայն Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է հայկական Մեղրիով իր երկրի համար միջանցքի առաջիկա հայտնվելու մասին:

Այս ֆոնին 2021 թվականի փետրվարին Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային`հայտարարելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու նախագծին հավասար պայմաններով մասնակցելու պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ