News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հանքը չի շահագործվելու։ NEWS.am-ի հետ զրույցում պնդում է «Հայաստանի անտառներ» ՀԿ–ի տնօրեն Նազելի Վարդանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլի Փաշինյանի  նախօրեին արված հայտարարությանը, որ Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է։

«Եթե Կառավարությունը նման որոշում կայացնի՝ այն ոչ հեռատես կլինի, մանավանդ հետպատերազմյան շրջանում ընդհանրապես նպատակահարմար չէ եւ՛ ռիսկերի առումով, եւ ազգային անվտանգության, եւ՛ սոցիալական վիճակով պայմանավորված, որովհետեւ արոտավայրերը կրճատվել են։ Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը Զանգելանի հաշվին էր զարգանում, անասնապահությունը հիմա մնացել է Վայոց Ձորի եւ Ամուլսարի լեռնաշղթայի հաշվին։  Ջերմուկը կայացած բիզնես  համակարգ է, եւ չի կարող դա խաթարվել մեկ այլ կասկածելի բիզնեսի հաշվին, այսինքն՝  բոլոր առումներով էլ անթույլատրելի է նման որոշում կայացնել։ Ժողովուրդն իր իրավունքները պաշտպանելու նպատակով՝ երկուսուկես տարի ճանապարհներ է փակել ու որոշել, որ այդտեղ հանք չի լինելու, եւ իրոք չի լինելու, այնպես որ թող որոշումներ այս խառը ժամանակներում չընդունեն, ուրիշ  կարեւոր հարցեր կան լուծելու,– ասաց Նազելի Վարդանյանը։

Դիտարկմանը, թե գուցե վարչապետը հանրությանը նախապատրաստում է  հանքի շահագործմանը, իրավաբան–բնապահպանն արձագանքեց.

«Նախապատրաստելու բան չկա,  բողոքի նոր ալիք է բարձրանալու, իսկ ես չեմ կարծում, որ Կառավարությանը հիմա դա ձեռնտու է, որովհետեւ մարդիկ չեն դադարելու պայքարել։ Եթե մտածում են բռնի ուժով անել, ապա ավելի վատ Կառավարության համար, որովհետեւ իրոք ժամանակը չէ նման հարցերով զբաղվելու։ Եթե ուզում են հանքարդյունահանության  ոլորտով զբաղվել թող օրինական դաշտ բերեն գործող հանքերը, եւ  նոր վտանգներ չստեղծեն մեր երկրում, առանց այդ էլ մեր երկիրը վտանգված է։ Եթե ժամանակին Ամուլսարը սահմանից հեռու էր,  հիմա 5 կիլոմետրի վրա է։ Այդտեղ հարյուր հազար տոննա ցիանիդի հարթակ ունենալը վտանգում է ՀՀ խմելու ջրի 80 %-ը»։

Նշենք, որ վարչապետը 1in.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է իր  վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ, պատասխանել է, որ չի փոխել.

«Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարեւոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք եւ երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից  կարող եմ արձանագրել, որ մենք նաեւ կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան եւ արդյունքում  հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»։

«Եթե այդ մասին հիմա խոսում են, թող ասեն, թե այս պատերազմի ժամանակ հանքարդյունաբերությունը ինչքան վալյուտային մուտքեր է ունեցել մեր տնտեսության մեջ։ Հո, այդպես խոսելով չէ, մենք փաստերով խոսում ենք ռիսկերի, անվտանգության, սոցիալական խնդիրների մասին, տնտեսական հեռանկարների մասին, խոսում ենք, որ «Լիդիան Արմենիան» այնքան վստահելի չի եղել, որ արդեն պարտատերերի կողմից  սննկացման պահանջ է դրվել,  վերակազմակերպվել է, հիմա երեք կազմակերպության է պատկանում, էլի օֆշորային գոտում, այսինքն՝ դեռ պարզ էլ չի, թե «Լիդիանը» ինչ ապագա ունի իր նոր ձեւափոխված տեսքով եւ հիմա ինչ–որ նոր պրոբլեմներ են ուզում ստեղծել, ո՞նց կարելի է նման բան անել։  Ինչ վերաբերում է եվրոպարտատոմսերի թողարկմանը, ապա շատ ավելի ուրախ եմ, եթե հնարավորություն ունենք այլ կերպ կառավարելու, էլ ինչո՞ւ ենք նոր վտանգներ ստեղծում, ինքն իրեն հակասում է»,– եզրափակեց «Հայաստանի անտառներ» ՀԿ–ի տնօրենը։

Հիշեցնենք, որ մոտ երեք տարի է, ինչ բնապահպանները եւ Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները փակ են պահում հանք տանող ճանապարհը՝ պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս է հասցնելու շրջակա միջավայրին։ Չնայած, Կառավարության պատվերով միջազագային «Էլլարդ» փորձագիտական ընկերության կողմից իրականացված ՇՄԱԳ–ում  ասվում է, որ հանքի  շահագործումն անվտանգ է շրջակա միջավայրի համար, այնուամենայնիվ, բնապահպաններն ու ակտիվիստները պնդում են, որ ՇՄԱԳ–ը թերի է եւ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն կա։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ