News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Facebook Inc-ը խոստացել է առաջիկա երեք տարիների ընթացքում առնվազն 1 միլիարդ դոլար ներդնել լրատվական արդյունաբերության մեջ՝ նորությունների բովանդակության վճարման հարցում Ավստրալիայի կառավարության հետ բուռն հակասությունից օրեր անց:

Նախօրեին Facebook-ը վերականգնել էր նորությունների ավստրալիական էջերը՝ վերջ դնելով աննախադեպ արգելափակմանը այն բանից հետո, երբ կառավարությունը զիջումների է հասել առաջարկվող օրենքի հետ կապված, որը տեխնոլոգիական հսկաներից պահանջում է վճարել ավանդական մեդիաընկերություններին իրենց բովանդակության համար: Հաշիվների արգելափակումը ցնցել է գլոբալ նորությունների արդյունաբերությունը, որի բիզնես-մոդելն արդեն փոխվել է տեխնոլոգիական հսկաների կողմից:

Facebook-ը տեղեկացրել է, որ լուրերի արգելափակումը կապված է եղել ընկերության եւ նորությունների հրատարակիչների միջեւ հարաբերությունների «հիմնական թյուրիմացության» հետ:

Facebook-ը հայտնել է, որ 2018 թվականից ի վեր արդեն 600 միլիոն դոլար է ներդրել լրատվական ոլորտում: Ընկերությունը հավելել է, որ ակտիվորեն բանակցություններ է վարում Գերմանիայի եւ Ֆրանսիայի նորությունների հրատարակիչների հետ՝ իր նորությունների արտադրանքի համար բովանդակությունը վճարելու գործարքի շուրջ, որտեղ օգտվողները կարող են վերնագրեր եւ հոդվածներ գտնել անհատական լրահոսի կողքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ