News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Համբուրգում եւ Անտվերպենում մաքսային մարմինները կոկայինի ռեկորդային խմբաքանակ են բռնագրավել՝ ավելի քան 23 տոննա, հաղորդում է Reuters-ը:

Դատախազության խոսքով՝ երկու խմբաքանակի արժեքը կազմում է մոտ 600 մլն եվրո: Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է 28-ամյա հոլանդացի, ով գրանցվել է որպես կոնտեյներների ստացող, որոնցում հայտնաբերվել է թմրանյութը:

Համբուրգում 16,17 տոննա կոկայինը հայտնաբերվել է պատերի համար լցանյութի ավելի քան 1700 տարրաներում:

Անտվերպենում հայտնաբերվել է մոտ 7,2 տոննա թմրանյութ, որը թաքնված է եղել փայտե բլոկներով լցված կոնտեյներների մեջ, որոնք բերվել էին Պանամայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ