News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անսարք «Իսկանդեր»-ների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի ենթադրյալ մեկնաբանության հրապարակումից ժամեր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ Խաչատրյանի մեկնաբանության իր տարբերակով։

«Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել եւ եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրեւ դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը: Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել եւ, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք», - նշել են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ այն միտքը, թե «Իսկանդերը» կարող էր ընդհանրապես չպայթել կամ պայթել 10%-ով, ի զարմանս փորձագետների, նախորդ օրը երեկոյան բարձրաձայնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ