News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

GeoProMining Gold-ը շարունակում է սահմանափակ մասշտաբով շահագործել Սոթքի հանքը : Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Սոթքի հանքը շարունակում է աշխատել եւ կատարել արտադրական պլանը: Արդյունահանումն իրականացվում է Հայաստանի տարածքում»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:

Gpartners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանի կողմից բարձրացված այլ հարցեր ընկերությունում չեն մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Gpartners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորապես, նշվում է.

«Սույն թվականի հունվարի վերջին, Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ (Anglo Asian Mining plc) ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` (1) Սոթք, (2) Կաշեն և (3) Վեջնալի (Զանգելան)։ Պետք է նշել, որ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքավայրերը շահագործվել են հայկական ընկերությունների կողմից` Գեոպրոմայնինգ Գոլդ (Սոթք) և Վալլեքս Գրուպ (Կաշեն), որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։
Այսպես, պատերազմից փաստացի երեք ամիս անց, Ադրբեջանը բրիտանական ընկերությանը ստորաբար վերահաստատել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները, որը, իհարկե, Հայաստանի կառավարության պահանջատեր չլինելու արդյունք է։ Ադրբեջանը այդ հանքավայրերը տրամադրել է շահագործման ընդհանուր երեսուն տարի ժամկետով։

Սկսած հունվարից, Անգլո Աժիան Մայնինգը սկսել է տեղեկություններ տրամադրել ներդրողներին, թե’ հանքավայրերի շահագործման իր իրավունքի, և թե’ հանքերի ծավալների և տեսակների վերաբերյալ։ Օրինակ` առ 2019 թվականի հունվարի դրությամբ Սոթք հանքավայրի ծավալները, ըստ Ադրբեջանի, հասնում էին մինչև 74,7 տոննա, որը գումարային կազմում է մոտ 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ավելին, բրիտանական ընկերության պնդմամբ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանքներ, և հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանի կառավարությունը անգործության մատնել Կովկասի ամենամեծ հանքավայրը, որտեղ գործում էր օտարերկրյա կապիտալով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։
Անգլո Աժիան Մայնինգը իր ներդրողներին հայտարարել է, որ սկսած 1994 թվականից Հայաստանը փաստացի այդ երեք հանքավայրերը օգտագործել է անօրինական, որով վնաս է հասցվել թե’ բրիտանական ընկերությանը (ի միջի այլոց տեղեկություններ կան, որ Ալիևի ընտանիքը ունի անուղղակի մասնակցություն այս ընկերությունում) և թե’ Ադրբեջանին։

Այսինքն, այս ընկերությունը իրավական հող է նախապատրաստում փոխհատուցման հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի, որի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնվել է, սակայն մնացել է անարձագանք Փաշինյանի կառավարության կողմից։ Ավելին, ներկայումս, Անգլո Աժիան Մայնինգը սպասում է, որ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը տրամադրի հաստատում, որ տարածքներն ազատագրված են և ապահով են ընկերության գործունեության համար։ Այստեղ պետք է նորից բարձրացնել այն հարցը, թե ինչու է Հայաստանի գործող իշխանությունը շարունակում անտեսել այս խնդիրը` չներկայացնելով որևէ պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Գործող իշխանությունները անհապաղ պետք է հանրաթյանը ներկայացնեն քաղաքական (դիվանագիտական) օրակարգերը։

Հատկանշական է, որ բրիտանական ընկերությունը հայտարարել է իր ներդրողներին, որ Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորը լայն հնարավորություն կտա ընկերությանը շահագործելու Օրդուբադի հանքավայրը, որը գտնվում է Նախիջևանում։ Ըստ Անգլո Աժիան Մայնինգ ընկերության պաշտոնական փաստաթղթի, տրանսպորտային կորիդորը բաղկացած է լինելու նոր ուղիղ երկաթուղուց և ավտոմոբիլային ճանապարհից։ Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է բացահայտի բոլոր պայմանավորվածությունները, որոնք առնչվում են Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ