News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քանի որ թեման Իսկանդերներին հասավ, ապա կպատմեմ: Գրեթե մեկ ամիս առաջ Մոսկվայում ծանր, երկարատեւ զրույց ունեցա հայկական բանակի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ եզակի զենքի թեման, ապա գրեթե բառացի կներկայացնեմ այն, ինչ ասաց Օնիկը, հետո արդեն ինքներդ որոշեք: Այս մասին Telegram-ում գրել է ռուսաստանցի լրագրող, ««Իզվեստիա» պարբերականի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Քանի որ թեման Իսկանդերներին հասավ, ապա կպատմեմ: Գրեթե մեկ ամիս առաջ Մոսկվայում ծանր, երկարատեւ զրույց ունեցա հայկական բանակի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ եզակի զենքի թեման, ապա գրեթե բառացի կներկայացնեմ այն, ինչ ասաց Օնիկը, հետո արդեն ինքներդ որոշեք:

Պատերազմի երրորդ օրը ես, որպես բանակի շտաբի պետ, որոշեցի Իսկանդեր կիրառել երկու ռազմավարական օբյեկտների վրա: Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ եւս մեկի: Փաշինյանը կտրականապես արգելեց, չնայած ռուսները հասկացրել էին, որ իբր ձեր գործն է եւ ձեր պատերազմը: Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու Իսկանդերով հարված հասցնել ուղիղ Շուշիի ստորոտում հակառակորդի կենդանի ուժի ահռելի կուտակման վրա: Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կնզովի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորի: Միակ անգամը ինձ թույլատրեցին Իսկանդեր կիրառել արդեն Շուշիի վրա: Ես այն կիրառեցի: Մենք դրանից օգտվեցինք եւ հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկ: Երկու օր հետո հրաման եկավ՝ թողնել Շուշին եւ նահանջել»,- գրել է Արամ Գաբրելյանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ