ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-է Ռավանչին Aljazeera-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցները պետք է հանվեն երկրի վրայից առաջիկա 3 ամսվա ընթացքում, փոխանցում է Mehr-ը:
Ընդ որում, նա հավելել է, որ ԱՄՆ-ին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին վերադարձնելու շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա:
Ռավանչին շեշտել է, որ եթե առաջիկա երեք ամսվա ընթացքում պատժամիջոցները հանվեն Իրանի վրայից, երկիրը նույնպես կվերադառնա իր ստանձնած պարտավորություններին: Նա նշել է, որ Իրանի կողմից ձեռնարկված միջոցառումները Վաշինգտոնի` ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո լարվածության սրացման չեն հանգեցրել:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հարցազրույցում անդրադարձել է վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մարիոն Գրոսիի` Թեհրան կատարած այցին եւ շեշտել, որ իր մեկնաբանությունները երեք ամսվա ընթացքում պատժամիջոցների վերացման անհրաժեշտության վերաբերյալ արվում են Թեհրան կատարած իր այցի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ ձեռք բերված իր համաձայնության կապակցությամբ: