News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փետրվարի  25-ին տեղի է ունեցել  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Օրակարգում՝ Արցախի Հանրապետության 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին հարցն էր:

Ծրագիրը ներկայացրեց Արցախի Հանրապետության   ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Նա անդրադարձավ  երկու կարևոր ծրագրի՝ տնային տնտեսությունների հետազոտության և գյուղատնտեսության համատարած հաշվառման: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության ուսումնասիրության ծրագիր, իսկ այս տարի տարհանված ընտանիքների հետազոտություն է նախատեսվում:

Մանուշ Մինասյանը տեղեկացրեց, որ ծրագրերը կազմելիս հաշվի են առնում սպառողների պահանջները, առաջնորդվում են ցուցանիշների միջազգային համատեղելիության սկզբունքով, առկա իրողություններից ելնելով  ծառայությունը կիրառում է նոր մեթոդաբանություն:

Արցախի Հանրապետության   ազգային վիճակագրական ծառայության նախագահը պատասխանել է հանձնաժողովի անդամների  ու նիստին ներկա պատգամավորների հարցերին: Խորհրդարանականները բարձրացրին  Հայաստանում գտնվող տարհանված արցախահայությանը վերաբերվող վիճակագրական ծրագրերի անհրաժեշտության հարցը:

Քվեարկության արդյունքում 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը արժանացավ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

Նիստին ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը և խորհրդարանում փորձուսուցում անցնող ուսանողները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ