News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենազարգացած երկրները պետք է միահամուռ աշխատեն՝ օգնելու համար ավելի աղքատ երկրներին Covid-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:

«Ոչ մի երկիր միայնակ չի կարող հայտարարել այդ ճգնաժամերի նկատմամբ հաղթանակի մասին»,- հայտարարել է Յելլենը G20-ի ֆինանսների պատասխանատուներին ուղղված նամակում: «Սա գործողությունների եւ բազմակողմանիության պահ է»:

Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսությանը ճգնաժամից հանելու ճակատամարտում «մեր առաջին մարտահրավերը պետք է լինի վիրուսի կասեցումը»՝ ամբողջ աշխարհում իմունիզացիայի միջոցով:

Զարգացող երկրները ահազանգ են հնչեցրել, որ ամենահարուստ երկրները սահմանափակում են աշխարհին պատվաստանյութերի մատակարարումները՝ հետեւում թողնելով իրենց աղքատ եղբայրներին։ Սրան արձագանքել են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ:

Յելլենը նախազգուշացրել է, որ դա կհանգեցնի մարդկային հետագա կորուստների եւ կդանդաղեցնի տնտեսության վերականգնումը, եւ G20-ին կոչ է արել «ավելացնել իր աջակցությունը՝ պատվաստանյութերի գլոբալ նախաձեռնությունների համար, ինչպիսին է COVAX-ը»։

«Ես կոչ եմ անում G20-ի երկրներին շարունակել հարկաբյուջետային եւ ֆինանսական քաղաքականության կարեւոր միջոցառումներ նախաձեռնումը եւ խուսափել աջակցության վաղաժամկետ դադարեցումից»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ