
ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին։ Լուսնակարում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներն են, գրում է «Փաստինֆո»-ն։
1.ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյան
2-ը ՀՀ ՊԵԿ ՆԵրքին անվտանգության պետ Երջանիկ Հակոբյան
3-ը ՀՀ ՊԵԿ ՆԱՎ պետի տեղակալ Վարդան Սարգսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մասնագետների հաշվարկներով՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հաջողվել է ապահովել առավելագույնը 10.000 մարդ։ Ես սա վարչական ռեսուրսի կիրառմամբ։
Ընդ որում բավական մեծ թիվ են կազմել նաեւ անվտանգության աշխատողները։
Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու: Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից: Նույն իրավիճակն է նաեւ թաղապետարաններում: Ի դեպ, այս պահին նաեւ փակում են Երեւանի որոշ փողոցներ, օրինակ՝ Ամիրյան փողոցը:
Ցերեկը NEWS.am-ի խմբագրություն էր ահազանգել մի քաղաքացի, որը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Երեւան տոնավաճառը» փակել են, աշխատակիցներին ուղարկել են Փաշինյանի կազմակերպած ակցիային։