News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կատարը խոստացել է 60 միլիոն դոլար ներդնել Իսրայելից Գազայի հատված գազատարի կառուցման համար, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Կատարի ԱԳՆ-ին:

Ըստ Արտաքին գործերի նախարարության՝ բնական գազը, որն այժմ Իսրայելում խողովակաշարով գնում է Միջերկրական ծովի արեւելքից, նոր երթուղով կտեղափոխվի Գազայի հատված:

Եվրամիությունը խոստացել է նաեւ ավելի քան 24 448 800 դոլարի ֆինանսավորում տրամադրել Գազայի հատվածի հետ սահմանին խողովակաշարի շինարարության համար, հավելել են նախարարությունում։

Հայտարարության մեջ նշված չէ խողովակաշարի շինարարության ավարտի ամսաթիվը: Սակայն մի քանի շաբաթ սպասումից հետո ֆինանսավորման պաշտոնական հաստատումը ազդարարում է ծրագրի շահագրգիռ կողմերի` եվրոպացիների, իսրայելցիների, պաղեստինցիների եւ կատարցիների միջեւ դիվանագիտական ճեղքվածքի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ