News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, և անգամ փորձ չի արվում թաքցնել այն փաստը, որ ՀՀ-ի իշխանության ղեկին է գտնվում Թուրքիայի կողմից հովանավորյալ, իրենց կողմից փայփայվող և իրենց չափազանց հարմար մեկը, որն աստիճանաբար իրականացնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դարավոր երազանքը Մեծ Թուրանի մասին, տրանսպորտայի ուղիների, ցամաքային կապ հաստատելու մասին: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նաև ադրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն հայտարարությանը, որ հեղաշրջման պետք չէ գնալ:

«Կարո ջան, հանգիստ ապրիր ու հորդորներ մի՛ հղիր Հայաստանում բնակվողներին, զբաղվի՛ր քո երկրի հարցրերով, քանի որ, ըստ այդ հռետորաբանության, դու շարունակում ես լինել քո երկրի քաղաքացին, իսկ այս երկրում բավականաչափ մարդիկ կան, որոնք շարունակում են պնդել, որ մեր երկրի ու ձեր երկրի շահերը նույնը չեն, չնայած իշխանության մեջ այդպիսիքները շատ են, բայց ազգի մեջ այդպիսինները շատ չեն»,- նշեց նա:

Սաղաթելյանի խոսքով` այս իշխանության ցանկացած քայլ վտանգավոր է և  այսօրվա հրատապ հավաքվելու կոչը, քայլերթ կազմակերպելը սադրանք էր, որովհետև ըստ նրա՝ Գլխավոր Շտաբի հայտարարությունը որևէ գործողություն չէր, հեղաշրջում չէր. «Դա ծանրակշիռ կոչ էր քաղաքական լուծումների գնալու, որովետև այսպես շարունակել չի կարելի: Անշուշտ, այդ նույն ամբոխավարությանն անդրադառնալը ոչ այլ ինչ է, քան սադրանք, որի պատասխանատուն այս կապիտուլյանտ իշխանություններն են»:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատման հրամանին, որը պետք է ստորագրվի նախագահի կողմից, Սաղաթելյանն ասաց, որ նախագահը մեկ կա, մեկ չկա և նրա վարքագիծն անհասկանալի է, որը մեկնաբանել չի կարող, քանի որ այն հիմնականում լինում է շահեկան դիրքում հայտնվելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ