News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փաշինյանի կալանավորման այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է: Սա է հենց նրա օրակարգը: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց Փաշինյանի հանձնարարականները Իջեւանի իրադարձությունների հետ կապված, երբ արյուն պահանջեց: Նրա խոսով՝ այդ մարդը քաոս է ուզում, որ պարետային ժամ մտցնի եւ իր իշխանությունը երկարացնի:

Զոհրաբյանը Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Գլխավոր դատախազությանը կոչ արեց շտապ միջոցներ ձեռնարկել Փաշինյանի հայտարարությունների հետ կապված, որը Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին դավաճաններ անվանեց՝ դրանով ստեղծելով բախումների առիթ:

«Դրանից բացի, նա ասաց՝ թող գան ու ինձ գնդակահարեն: Այսինքն՝ նա ինքը հրաժարական չի տա, նա արյուն է ցանկանում եւ ամեն ինչ կանի, որ քաղաքացիական պատերազմ լինի: Նա գիտի, որ իր անունը գրվելու է դավաճանների անունների շարքում, եւ հիմա փորձում է հարուցել հանրության խղճահարությունը: Նա Արցախն ատում է: Դեռեւս 2007 թվականին էր ասում, որ Արցախը մեր գլխացավն է, եւ անհրաժեշտ է այդ խնդրից ազատվել, որպեսզի հաղորդուղիները ապաշրջափակվեն: Սա եւս մեկ պատճառ է, որ իրավապահները սկսեն ստուգել Արցախը հանձնելու տարբերակը: Ինձ համար նրանք, ովքեր ամեն կերպ արդարացնում են Նիկոլին, ժեխ են»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի երեկվա հանրահավաքի  մասնակիցների թվում նաեւ նրանք էին, ում բերել էին հեռացնելու սպառնալիքով, բայց կային եւ այնպիսիները, որոնք նրան գիտակցված աջակցում են:

«Երեկ ինչո՞ւ Փաշինյանի կողմնակիցները չհարցրին, թե ինչու հաշվի չառավ իրենց կարծիքը, երբ ստորագրում էր կապիտուլյացիայի ակտը: Ինչո՞ւ չհարցրին, թե ինչու չի ընդունել Պուտինի առաջարկը, որ Շուշին պահպանի: Ինչո՞ւ Սյունիքում տարածքներ հանձնելու ֆոնին ոչ մեկը չի խոսում Արծվաշենի մասին, որը ԽՍՀՄ բոլոր քարտեզներով Հայաստանի տարածք է»,- հարց է տալիս պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ ձեռնարկատերերը, որոնք ֆինանսավորում եւ սպասարկում են դավաճան իշխանությունների շահերը, հաջորդ իշխանությունների ժամանակ պատասխանատվության են ենթարկվելու: «Հակառակ դեպքում ես ամեն ինչ կանեմ, որ նրանց մուտքը արտասահմանյան երկրներ արգելափակվի: Ողջունում եմ Գլխավոր շտաբի հայտարարությունը: Դա այն բանի ընկալումն է, որ պետք է ծառայել Հայրենիքին, այլ ոչ թե թույլ տալ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը սպասարկող անձին փակել հայկական պետականության վերջին էջը: Միաժամանակ ես այս հայտարարությունն ուշացած եմ համարում: Անհրաժեշտ էր Նիկոլի եռքը ավելի վաղ բռնել եւ թույլ չտալ, որ նա իրականացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի երազանքը»,- հավելեց Զոհրաբյանը: Պատգամավորը մյուս ուժային կառույցների սպաներին կոչ արեց դիմացկուն լինել եւ չենթարկվել Փաշինյանի սադրանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ