News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Yerevan.today-ը գրում է. «Ինչպես գիտեք, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նախօրեին հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ինչքան որ աննախադեպ էր երեւույթը, նույնքան աննախադեպ էր նաեւ ԳՇ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ  ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Այլ կերպ ասած, երկրի բանակի հրամանատարական կազմը, գեներալներ, գնդապետներ ահազանգում են, որ վիճակը օրհասական է, որ հասել ենք եզրագծին, որ հայրենիք ենք կորցնում եւ արձանագրում, որ բանակը միանում է ժողովրդին, այնպես, ինչպես ժողովուրդն է միշտ բանակի հետ: Այս հայտարարությունից հետո, ի աջակցություն բանակի, բազմահազար քաղաքացիներ դուրս եկան Ազատության հրապարակ, ապա Բաղրամյան պողոտա՝ վերահաստատելու, որ իրենք էլ բանակի կողքին են:

Սակայն, ԳՇ այս հայտարարությանը միացել են բոլոր բարձրաստիճան սպաները, բացառությամբ չորսի:

Նրանք են՝ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:

ԳՇ այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակեց սլաքներն ուղղել դեպի բանակն ու սպայական կազմը, այսօր արդեն, ուղղակիորեն մեղադրեց վատ զինամթերքի ձեռբերման մեջ, պատերազմում պարտության մեղավոր նշանակեց, մի բան էլ զարմացավ, թե ինքը նրանց աշխատավարձն է բարձրացրել, ինչու են բողոքում:

Փաշինյանը, ինչպես նշված է ԳՇ հայտարարության մեջ, այս ընթացքում տարբեր հայտարարություններով եւ գործողություններով վարկաբեկել է բանակն ու սպաներին, մեղադրել կոռուպցիայի, թալանի, դասալքության, դավաճանության, ամեն հնարավոր եւ ահնար արարքներում: Այս ամենը, իհարկե, տեսնել եւ չեն կարող չարձագանքնել սպաները, կոչումով զինվորականները, որոնց պարտքը հայրենիքի պաշտպանությունն է, ոչ թե նեղ անձնական շահերի սպասարկումը:

Այս ամենին, պարզվում է, համաձայն են նշված չորս սպաները եւ Արծրուն Հովհաննիսյանը, որը ԳՇ հայտարարությունից հետո որեւէ կերպ չի արձագանքել եւ հասկանալի չէ՝ ինչ դիրքորոշում ունի: Նշենք նաեւ, որ ԳՇ այս քայլը դատապարտել են եւ անվանել «հեղաշրջման փորձ»՝ սորոսական շրջանակները, պաշտոնական Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ դեմ է հեղաշրջումներին:

Թե ինչքանով է նշված հինգ սպաների համար պատվաբեր համալրել այս շարքը, թողնենք նրանց ընտրությանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ