News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

Ռուսական զինվորականները նախազգուշացվել են ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ուղղությամբ սպասվելիք ավիահարվածի մասին դրանից առաջ չորս-հինգ րոպե առաջ: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր զինվորականներին նախազգուշացրել են չորս կամ հինգ րոպե (ավիահարվածից առաջ)»,- ասել է նախարարը: «Իհարկե, այս տեսակի ծանուցումը ոչինչ չի տալիս, երբ հարվածը բառացիորեն արդեն հասցվում է»:

Մոսկվան ուղիղ կհարցնի ամերիկացի գործընկերներին Սիրիայում մշտական ​​ներկայության իրենց պլանների մասին, հայտարարել է Լավրովը:

«Վերջերս մենք տարբեր աղբյուրներից տարբեր տեղեկություններ ենք լսում: Մենք դեռ չենք կարող հաստատել դրանք, կցանկանայինք ուղիղ հարցնել ամերիկացիներին: Նրանք, իբր, որոշում են կայացնում երբեք ընդհանրապես չլքել Սիրիան` ընդհուպ մինչեւ այդ երկիրը կործանելու աստիճան»,- ասել է նախարարը` հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներն անօրինական կերպով են գտնվում Սիրիայում:

Նրա խոսքով` Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել գործողությունների կապակցությամբ, որոնք ամերիկյան կողմը ձեռնարկում է Սիրիայում, այդ թվում` Իրաքի հետ սահմանին գտնվող Էթ-Թանֆ բնակավայրի տարածքում: «Նրանք շարունակում են խաղարկել անջատողականության խաղաքարտը: Նրանք շարունակում են արգելափակել, օգտագործելով իրենց լծակներն այլ պետությունների վրա, նույնիսկ մարդասիրական օգնության պաշարները` էլ չասած սարքավորումների եւ նյութերի մասին, որոնք անհրաժեշտ են կառավարության կողմից վերահսկվող տարածքում տնտեսությունը վերականգնելու համար եւ ամեն կերպ ստիպում են իրենց դաշնակիցներին ներդրումներ կատարել տարածքների մեջ, որոնք չեն վերահսկվում Դամասկոսի կողմից,- նշել է Լավրովը:- Ընդ որում, նրանք անօրինական կերպով շահագործում են ածխաջրածնային ռեսուրսները Սիրիայի տարածքում»:

«Մենք ամերիկացիների հետ շփման ալիքներ ունենք: Զինվորականների մասով սա դեկոնֆլիկտինգն է, որն անհրաժեշտ է բախումներից խուսափելու համար,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:- Սակայն քաղաքական-դիվանագիտական ​​գծով մեզ համար շատ կարեւոր է վերականգնել շփումները: Հուսով ենք, որ նոր վարչակազմը շուտով կձեւավորի իր թիմերն այդ նպատակով»:

Լավրովը շեշտել է, որ Մոսկվայի համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես է Վաշինգտոնը կառուցելու իր ռազմավարական գիծը տեղում եւ ամբողջ տարածաշրջանում` հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից բանաձեւերի քվեարկությունը, որը կոչ է անում հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Փետրվարի 26-ի գիշերն ԱՄՆ-ն օդային հարվածներ էր հասցրել սիրիա-իրաք սահմանի տարածքում: Պենտագոնը հայտարարել էր, որ դա արվել է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի եւ կոալիցիայի ներկայացուցիչների դեմ իրականացված հարձակումներին ի պատասխան, որոնց հետ միասին իրենք օպերացիաներ են իրականացրել «ԻՊ»-ի դեմ: Ինչպես պնդվում է, թիրախներ են դարձել իրանամետ խմբավորումները, այդ թվում` «Քաթաիբ Հեզբոլլահ»-ը եւ «Քաթաիբ Սեյեդ աշ-Խուխադա»-ն: Սիրիայի պետական ​​հեռուստառադիոհեռարձակողը Վաշինգտոնի գործողությունները որպես ագրեսիա է որակել` հայտնելով, որ զոհերի մասին տվյալներ չկան: Սաուդական «Ալ-Հադաս» հեռուստաալիքը հայտնել է իրանամետ կազմավորումների 17 անդամի մահվան մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն սկսել է պարեկումը Սիրիայում
Ռուսաստանցի զինծառայողները Սիրիայի՝ ահաբեկիչների կողմից վտանգ ներկայացնող տարածքներում մինչ այժմ պարեկում չէին իրականացնում...
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԸ. ՄԱՍ 3. ՔԱՈՍ
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
Իսրայելի ՌՕՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մերձակա շրջանին
Իսրայելական բանակը մի քանի հրթիռներով հարվածել է Զաքիա շրջանի օբյեկտներին...
Իրանը կոչ է արել վերացնել հարկադրական միջոցները Սիրիայի դեմ
«Անվերապահ օգնություն ցուցաբերել տեղահանվածներին իրենց հայրենիք վերադարձնելու եւ ահաբեկչության հետեւանքով ավերված տների վերակառուցման գործում...
Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղել հարձակումը Դամասկոսի մերձակայքում. ԶԼՄ-ները
Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից ցամաքային թիրախներին հարվածներ են հասցվում օկուպացված Գոլանի բարձունքներից...
Թուրքական զորքերը կրակել են Սիրիայի հյուսիսում գտնվող երկու գյուղերի վրա
Քուրդ զինյալները պատասխան կրակ են բացել․․․