News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իմ տվյալներով` Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍ նախարարությունը չի կատարել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Ոլորտի բոլոր պարտավորությունները կատարված են՝  նույնիսկ գերակատարված են։ Ինձ իրավունք չեմ համարում մեկնաբանել պրոֆեսիոնալ ոլորտը, իսկ վարչական՝ նախարարաության մասով բոլոր պարտավորությունները կատարված են և շարունակվում են կատարվել։ Ես չեմ համարում, որ Լևոն Արոնյանը հեռանում է այս իշխանությունների՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության մեղքով»,– ասա նա։

Նրա խոսքով՝ «սպորտսմենի իրավունքն է, որոշել է՝ գնում է»։

«Շատ ցավում եմ, որ նման որոշում է կայացրել , շատ բարձր եմ գնահատում նրա շախմատային նվաճումները։ Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը։ Ուրախ կլինեմ, եթե վերանայի իր որոշումը»,- նշեց Վահրամ Դումանյանը։

Հարցին, թե որ փորձագետներն են եզրակացրել, որ գրոսմայստեր Արոնյանն այլևս պոտենցիալ չունի, նախարարը պատասխանեց․ «Արոնյանին հարցրեք, ես նման կարծիք չեմ լսել»։

Հիշեցնենք, որ Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարեց Հայաստանից հեռանալու մասին։ «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի»,– գրել է նա:

Լևոն Արոնյան. Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից

Տպել
Ամենաշատ