News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է «Իզվեստի» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:

«Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Նա շատ ակտիվ սկսել է կոմպրոմատ հավաքել Օնիկի գլխավորությամբ բանակի ղեկավարների դեմ: Ավելին, նա հիմա ցուցակով զանգում է բոլորին, ովքեր այս կամ այն պատճառով հեռացվել են ԳՇ-ից եւ ՊՆ-ից, այդ թվում՝ կոռումպացվածներին, եւ կոչ է անում ԳՇ-ի դեմ ելույթներ ունենալ՝ խոստանալով նրանց վերադարձնել իրենց պաշտոնները, կոչումները եւ կերակրել պետության հաշվին: Անդոն, մեր երկար ձեռքեր ունենք, մենք քո եւ քո կամակատարների բոլոր քայլերը նախապես գիտենք»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ