News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Եթե վտանգը գալիս հասնում է այն աստիճանի, որ արդեն անհնարին է այլ կերպ վարվելու, ստիպված պետք է ըստ իրավիճակի արձագանքես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը:

«Այո, մենք ատում ենք չարությունը եւ սիրո հետեւից ենք գնում: Կեղծիքի, ստի քարոզը շատ երկար ժամանակ է, որ տարալուծել է մեր ժողովրդին: Հոգեւոր ներքին իմունիտետը ջարդվել է:

Մենք վստահում ենք մեր բանակին, դրա համար ենք էստեղ: Բոլոր տեսակի հայհոյանքներին կարող ենք մի կերպ դիմանալ, զսպել, բայց եկավ հարցը հասավ մեր անվտանգությանը, մեր կյանքի սպառնալիքին, միակ կառույցը բանակն է, որ մեր անվտանգությունը պահում է, էդ նշանկում է, տեր Աբելին քնից հանեցին»,-ասաց նա:

Անդրադառնալով ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, տեր Աբելն ասաց. «Այդ երբվանից է մտահոգությունդ սեփական տանդ, ընտանիքիդ համար հայտնելու իրականությունը դարձել քաղաքականություն:  Բանակը սրտացավ, մտահոգ, իրապես հայրենիքին ծառայող մարդկանց ուժեղ խումբ է, ուժեղ տղերքի: Իրենց դիրքորոշումն իրավունք չունե՞ն հայտնելու»:

Տպել
Ամենաշատ