News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տոկիոյի միջին դպրոցների շուրջ կեսում խնդրել են գանգուր կամ բաց երանգ ունեցող մազերով աշակերտներին ներկայացնել հավաստագրեր, որոնք հաստատում են, որ նրանց մազերն արհեստական կերպով փոփոխության չեն ենթարկվել, հաղորդում է NHK-ը:

Տոկիոյի ղեկավարության ենթակայության ներքո գտնվող 177 միջին դպրոցներից  79-ում խնդրել են ծմողների կողմից ստորագրած հավաստագրերը:

Ճապոնիայի բազմաթիվ դպրոցներում գործում են խիստ կանոններ մազերի գույնի, աքսեսուարների, դիմահարդարման եւ համազգեստի հարցում՝ ներառյալ աղջիկների կիսաշրջազգեստի երկարությունը, հաղորդում է Reuters-ը:

Տոկիոյի կրթության խորհուրդը հայտնել է, որ մազերի հարցով հավաստագրերը պարտադիր չեն: Սակայն ճապոնական հեռուստաալիքը նշում է, որ 79 դպրոցներից միայն հինգը հիշեցնում են գրավոր կերպով, որ աշակերտները պարտավոր չեն ներկայացնել դրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ