News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգի իշխանությունները նախատեսում են այս տարվա սեպտեմբերի 1-ից անվճար դարձնել հասարակական տրանսպորտով քաղաքի մինչեւ 18 տարեկան բնակիչների համար երթեւեկությունը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Le Parisien թերթը:

Նրա տվյալներով՝ շուրջ 80 հազար մարդ կկարողանա օգտվել անվճար երթեւեկությունից: Այս միջոցը, ի թիվս այլ բաների, ներդրվում է նաեւ քաղաքի կենտրոնում ածխաթթու գազի արտանետումների քանակը նվազեցնելու համար: Ինչպես պարզաբանում է թերթը, իշխանությունները ակնկալում են, որ երթեւեկությունն անվճար դարձնելուց հետո ծնողները այդքան հաճախ իրենց երեխաներին սեփական մեքենայով չեն տեղափոխի: Անվճար երթեւեկությունից օգտվելու համար մինչեւ 18 տարեկան բնակիչները տրանսպորտային ընկերության մասնաճյուղին պետք է տրամադրեն քաղաքում իրենց բնակությունը հաստատող փաստաթուղթ:

Իշխանությունները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ երկու երեխա ունեցող ընտանիքները կարող են տարեկան այդպիսով մինչեւ 550 եվրո խնայել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ