News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնագետները, որոնք աշխատում են հնագույն հռոմեական Պոմպեյ քաղաքի տեղում, որը մ.թ. 79թ. թաղվել է Վեզուվի հրաբխի ժայթքման հետեւանքով առաջացած մոխրի տակ, հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված քառանիվ կառք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Պոմպեյի հնագիտական պարկի կայքին:

«Մեծ արարողակարգային քառանիվ կառքը՝ երկաթե մասերով, բրոնզե եւ անագե գեղեցիկ զարդանախշերով» գտնվել է քաղաքամերձ առանձնատան պեղումների ժամանակ։ Ավելի վաղ նույն տեղում հնագետները հայտնաբերել էին ձիերի ընտանիքի երեք ներկայացուցիչների աճյուններ, ներառյալ ձի, որը թամբած էր եղել:

Հնագետները նշում են, որ կառքը «հազվագյուտ գտածո է, որը պահպանվել է գերազանց վիճակում եւ Իտալիայում նմանը չունի»:

Հինհռոմեական Պոմպեյ քաղաքը, որը գտնվում է Նեապոլի մոտակայքում, առաջին անգամ հայտնաբերվել է 1592 թվականին, բայց պեղումները սկսվել են միայն 1748 թվականին: Այժմ Պոմպեյը բացօթյա թանգարան է: Մահացած քաղաքի պեղումները դեռ ընթացքի մեջ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ