News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կաննում բացվել է ստորջրյա արվեստի թանգարան, որի նպատակն է ծովային ֆլորայի եւ ֆաունայի պահպանումն ու պաշտպանումը: Գտնվելով Սեն-Մարգերիտ փողոցում՝ այն բաղկացած է դիմակով վեց դեմքերի քանդակներից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ավելի քան վեց ֆուտ է, հայտնում է Lonely Planet-ը:

Բրիտանացի ստորջրյա նկարիչ Ջեյսոն Թեյլորից չորս տարի է պահանջվել այդ քանդակները ստեղծելու համար, որոնք նրա առաջին աշխատանքն են Միջերկրական ծովում: Այն ներառում է տեղացի բնակիչների դիմանկարները՝ 80-ամյա տեղական ձկնորսից մինչեւ իննամյա դպրոցական:

Քանդակները տեղադրված են 3 մետր խորությամբ, յուրաքանչյուրի քաշը մոտ 12 տոննա է: Բացի այդ շրջանում սուզվելու նոր հետաքրքիր վայր ստեղծելուց, թանգարանի ստեղծողները հույս են փայփայում, որ իրենք կօգնեն պահպանել բուսական եւ կենդանական աշխարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ