News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը հարյուրավոր լիբանանցիներ հավաքվել են, որպեսզի աջակցեն Մարոնիտ եկեղեցու պատրիարքի կոչերին՝ չեզոքություն պահպանել տարածաշրջանային հակամարտություններում՝ որպես երկիրը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միջոց, հաղորդում է Reuters-ը:

Լիբանանը 2019 թվականից տառապում է ֆինանսական ճգնաժամից, իսկ մրցակից քաղաքական գործիչները չեն կարողացել կառավարություն կազմավորել այն բանից հետո, երբ վերջին կաբինետը հրաժարական տվեց օգոստոսի 4-ին Բեյրութ նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո:

Մարոնիտ պատրիարք Բեշարա Բուտրոս ալ-Ռայը բազմիցս կոչ է արել քաղաքական մրցակիցներին պայմանավորվել նոր վարչակազմի շուրջ, իսկ վերջերս կոչ է արել միջազգային խորհրդաժողով անցկացնել ՄԱԿ-ի հովանու ներքո, որը կօգնի դուրս գալ փակուղուց:

«Դուք եկել եք ամբողջ Լիբանանից... որպեսզի աջակցություն հայտնեք երկու հարցի շուրջ՝ չեզոքություն եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանի համար միջազգային խորհրդաժողովի անցկացում: Մի խոսքով, դուք եկել եք այստեղ, որպեսզի փրկեք Լիբանանը»,- ասել է Լիբանանի ամենաբարձրաստիճան քրիստոնյա քահանա Ռայը՝ դիմելով Բկերկի եկեղեցում հավաքված բազմությանը:

«Միջազգային խորհրդաժողովի միջոցով մենք ցանկանում ենք հայտարարել Լիբանանի չեզոքությունը, որպեսզի այն չդառնա հակամարտությունների, պատերազմների եւ պառակտումների զոհ: Մի հողում չի կարող լինել երկու պետություն, եւ չի կարող լինել երկու բանակ մեկ պետության մեջ»,- ասել է Լիբանանի քրիստոնյա պատրիարքը:

Ավելի վաղ, հոկտեմբերին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին հանձնարարվել էր կառավարություն ձեւավորել, բայց դա դեռեւս տեղի չի ունեցել: Հարիրին հայտարարել է, որ ինքը ելք չի տեսնում այն ճգնաժամից, որը տիրել է առանց արաբական պետությունների աջակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ