News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի մայրաքաղաքում կսահմանվի 24-ժամյա լոքդաուն կորոնավիրուսով վարակման դեպքերի եւ հոսպիտալացման թվի աճի պատճառով: Reuters-ի տվյալներով՝ քաղաքում զբաղված է ինտենսիվ թերապիայի ավելի քան 80 մահճակալ:

Կարանտին սահմանելու կապակցությամբ կգործեն միայն մթերային խանութները, դեղատները, լցակայանները, եկեղեցիներն ու թաղման բյուրոները:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն ապրում եւ աշխատում է Բրազիլիայում, ուրբաթ սպառնացել է զրկել սահմանափակումներ մտցնող նահանգները դաշնային ֆինանսավորումից՝ հայտարարելով, որ դրանք վերացնում են աշխատատեղերը:

Մայրաքաղաքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է 65 169 նոր դեպք եւ 1337 մահվան դեպք:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ վիրուսը սպանել է Բրազիլիայում ավելի քան 252 830 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ