News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում աքաղաղը սպանել է իր տիրոջը, հաղորդում է BBC-ն: Տերը ստացել է դանակով հարված գոտկատեղից ներքեւ, երբ աքաղաքը փորձել է փախնել: Դանակն ամրացված էր աքաղաքի ոտքին: Տղամարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արյան կորստի հետեւանքով:

Ներկայում ոստիկանությունը որոնում է եւս 15 մարդու, որոնք առնչվում են դեպքի հետ Տելանգան նահանգի Լոտունուր գյուղում:

Ոստիկանությունը հայտնել է, որ աքաղաքը փորձել է փախնել նախքան աքլորակռիվը: Դրա տերը փորձել է բռնել, սակայն այդ ժամանակ վիրավորվել է 7 սանտիմետրանոց դանակով: Դեպքին առնչվողները մեղադրվում են չկանխատեսված սպանության, անօրինական դրույքների եւ աքլորակռիվ անցկացնելու մեջ, հաղորդում է AFP-ն:

Հնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ