News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի առավոտյան Մյանմայի ոստիկանությունը սկսել է կրակել մարտական փամփուշտներով ցուցարարների ուղղությամբ, որոնք դեմ են հեղաշրջում իրականացրած զինվորականների իշխանությանը: Հաղորդվում է, որ ակցիաների ժամանակ առնվազն երեք մասնակից սպանվել է, մի քանի մարդ՝ վիրավորվել, փոխանցում է BBC-ն:

Հանգստյան օրերի ընթացքում ցույցեր են անցկացվում Մյանմայի բազմաթիվ քաղաքներում: Ֆրանս պրեսս գործակալության հաղորդմամբ՝ հարավ-արեւելյան Տավոյ քաղաքում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ՝ օգտագործելով հրազեն, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ:

Հաղորդվում է նաեւ երկրի Յանգոնե խոշորագույն քաղաքում հրաձգության մասին: Ռեյտերի տեղեկություններով՝ այդտեղ ոստիկանությունը կիրառել է մարտական փամփուշտներ, քանի որ ցույցերը չեն դադարել՝ չնայած արցունքաբեր գազի եւ լուսաձայնային նռնակների կիրառմանը:

Ոստիկանները նաեւ ցրում են զանգվածային ցույցերը Մանդալայում, որը Մյանմայի բնակչության մեծությամբ երկրորդ բնակավայրն է, ինչպես նաեւ Լաշո եւ Պեգու քաղաքներում:

Մյանմայում քաղաքացիական իշխանությունները տապալելու դեմ զանգվածային ցույցերը չեն դադարում փետրվարի 1-ից, երբ զինվորականները փողոց են դուրս բերել զինվորներին եւ խափանել են նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը: Բանակը տնային կալանք է սահմանել երկրի քաղաքացիական ղեկավարների, այդ թվում՝ փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չժիի եւ նախագա Վին Մյինի նկատմամբ, եւ մտցրել արտակարգ դրություն մեկ տարի ժամկետով: Բացի այդ, երկրի խոշոր քաղաքներում սահմանվել է պարետային ժամ երեկոյան 8-ից մինչեւ առավոտյան 4-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ