News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում էին ժամանել Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու նպատակով Վրաստանից: Այդ մասին հաղորդում է @wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Ստամբուլում աղբյուրներին:

Թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել վաղը Երեւանում իրադարձությունները լուսաբանելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է TRT թուրքական ռեսուրսին, որի լրագրողներն այժմ նաեւ աշխատում են հարեւան Վրաստանի տարածքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում իր աջակիցների շրջանում այն կապակցությամբ, որ Գլխավոր Շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանն ու մի շարք հայ գեներալները պահանջել են նրա հրաժարականը: Բացի այդ, աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրքական ԶԼՄ-ների ժամանման համար, սակայն այդ այցն անհրաժեշտ էր նաեւ համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատու են սահմանների եւ Հայաստանի տարածքում այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը  համաձայնություն չի տվել Վրաստանի տարածքով Հայաստան թուրքական ԶԼՄ-ների մուտքի համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տելեգրամյան ալիքի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը լուսաբանել է Արցախում վերջին պատերազմը: Wargonzo-ն հայտնի է նաեւ իր աղբյուրներով տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ