News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ոմանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է, բայց նա շիզոֆրենիայով չի տառապում, դա անթաքույց ատելությունն է հայի նկատմամբ, չեմ ուզում խորանալ այն փաստերի մեջ, որոնք Հայաստանը բերեցին և հասցրեցին անդունդի եզրին, և գուցե արդեն անդունդի մեջ է նետում: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Մեր դարավոր թշնամիները նրան մեր գլխին բերեցին Հայաստանը կործանելու համար: Այն երկու տերությունները, թուրանիզմով տառապող, արդեն իրենց ենթակայության տակ է: Բոլորովին չեմ վախենում ասել՝ մեկը Վրաստանն է, որն արդեն ինքնիշխանության կորստի եզրին է, որովհետև, եթե մի երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին թուրքական կապիտալն է, դա նշանակում է՝ երկիրը գնում է թուրքացման, Ադրբեջանի մասին ամեն ինչ հայտնի է, և գլխավոր արգելքը դժբախտաբար պատմականորեն մնում ենք մենք և մարդիկ Նիկոլի ձեռքով կրակից շագանակներ են հանում: Նրանք քանդում են այս երկիրը Նիկոլի ձեռքով հնարավոր ամեն ինչ անում են հայն ու հայկականը ոչնչացնելու համար, սա միայն իմ համոզմունքը չէ, այլ հայ մտավորականների ճնշող մեծամասնության»,– ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԳՇ-ի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձ է, նա ասաց. «Եթե վարչապետի պաշտոնին հայտնված մարդը ԳՇ-ի հայտարարությունը համարում է որպես հեղաշրջում, նա պետք է պատասխանի մեկ հարցի՝ այդ գեներալներից որևէ մեկը թիկնապահներով մտե՞լ է վարչապետի գրասենյակ, բռնե՞լ է իր օձիքից և դուրս է շպրտել, այ դա կլիներ հեղաշրջում: Հեղաշրջումն անում են գերգաղտնի պայմաններում ընդամենը մի քանի խիստ հավատարիմ մարդկանց միջոցով։ Օրինակ՝ Պինոչետի հեղաշրջումից մինչև հիտլերյան, իտալական հեղաշրջումները, երբ անձը զրկված է իշխանական լծակներից, նրանք իշխանությունը հանձնում են քաղաքացիական կառույցներին, մինչև ձևավորվում է իշխանություն»:

Սերժ Սրապիոնյանը նշեց, որ զինվորականները կտրուկ քայլեր չեն արել, պարզապես եղել է հայտարարություն, որ նա հեռանա։

«Ինձ համար մեկ է Ալիևի բաշիբոզուկները կգան կմտնեն Հայաստանը կավերակեն, թե Նիկոլի պայուսակները, ինձ համար կարևորն այն է, որ Հայաստանն ավերակվում է, և զինվորները շատ լավ գիտեն դա, այդ պատճառով էլ զինվորականներն ամենաբարեկիրթ եղանակով ասել են՝ եղբայր վեր կաց գնա, այս երկիրը մի տար կործանման: Սա հերթական նիկոլականությունն է, և նա փորձում է վարկաբեկել հայոց բանակը, որովհետև հայոց բանակը վերջնականապես կազմալուծել չկարողացավ և դրանից խիստ դժգոհ է Ալիևը և իր ուղերձն է «յոլդաշ» Նիկոլին, որ բանակը ամբողջությամբ չես ոչնչացրել, գեներալներ կան, որոնք հայրենասեր են, սրանք պիտի վերանան, և նա անմիջապես ԳՇ պետին աշխատանքի ազատման հրաման տվեց: Նրանք ձեռք-ձեռքի տված  փորձում են վերջնականապես գլխատել բանակը և Հայաստանը բացել թուրք- թաթարական բաշիբոզուկների առաջ»,- հավելեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ