News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի հաղթող է դարձել Պենգ Ցաոն Չինաստանից:

Մրցույթում 2-րդ տեղը կիսել են Ժորա Սարգսյանն ու Լիլիթ Գրիգորյանը Հայաստանից, իսկ բրոնզը բաժին է հասել Սոնա Արշակյանին` Ռուսաստանից:

Մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի մշակույթի նախարարության «Արամ Խաչատրյանի մրցույթ» մշակութային հիմնադրամի, Երեւանի պետական կոնսերվատորիայի կողմից` Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 36 դաշնակահարներ եւ 11 կոպոզիտորներ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայից եւ Դոմինիկյան Հանրապետությունից:

Առաջին տեղը գրաված դաշնակահարը կստանա 15 հազար դոլար եւ դափնեկրի դիպլոմը, երկրորդ տեղը` 10 հազար դոլար, իսկ 3-րդ տեղը` 5 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ