News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հորդանանում ներքին գործերի եւ արդարադատության նախարարներն աշխատանքից հեռացվել են հրավիրված ընթրիքին մասնակցելու համար ռեստորանում՝ խախտելով կորոնավիրուսային սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Բիշեր ալ Հասաունան հաստատել է ներքին գործերի նախարար Սամիր Մոբեյդինի եւ արդարադատության նախարար Բասամ Թալխունիի հրաժարականը նոր կանոնները հայտարարելուց մի քանի օր անց, որոնք կոչված են դադարեցնել վարակի բռնկումը, որը պայմանավորված է վիրուսի առավել վարակիչ տարատեսակով:

Հանրային բանկետի սրահում նրանց հայտնվելն անտեսել է սոցիալական հեռավորության կանոնները, խորացրել սովորական քաղաքացիների նկատմամբ կիրառվող հսկայական տուգանքների առնչությամբ լայն տարածված վրդովմունքը, մինչդեռ պաշտոնյաները մնում են անպատիժ շատ ավելի մեծաթիվ հյուրերով միջոցառումներին մասնակցելու համար:

Վերջին շաբաթների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց խախտումների համար եւ փակել հարյուրավոր խանութներ ու ձեռնարկություններ ամենակոշտ կարանտիններից մեկի շրջանակում: Կառավությունը նաեւ տեղակայել է զինծառայողներ հարյուրավոր հսկիչ-անցագրային կետերում, որպեսզի ապահովի պարետային ժամ սահմանելու մասին որոշման իրագործումը:

Պաշտոնական անձինք ասում են, որ վարակի վերջին ալիքը պայմանավորված է մարդկանց տեղաշարժը սահմանափակելու խախտումներով: Նոր կանոններով՝ ցանկացած անձ, որը չի կրում դիմակ հանրային վայրերում, կարող է տուգանվել մինչեւ 100 դինարի չափով (140 ԱՄՆ դոլար): Շուրջ 10 միլիոն բնակչությամբ թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման  380 268 դեպք եւ վարակի հետեւանքով 4627 մահվան դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ